Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Instagram-ում ուղիղ եթերների համատեղ հեռարձակման գործառույթ է հայտնվել

16:10, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Instagram-ում ուղիղ եթերների համատեղ հեռարձակման գործառույթ է հայտնվել

Instagram սոցիալական ցանցը հայտարարել է բջջային հավելվածում նոր հնարավորության ստեղծման մասին. խոսքը վերաբերում է ուղիղ եթերների համատեղ հեռարձակման գործառույթին:
     Այն փորձարկվել է դեռևս օգոստոսին, բայց հասանելի է եղել սակավաթիվ օգտատերերի, իսկ այժմ նորամուծությունը հասանելի է բոլորին:
     Գործառույթը հնարավորություն է տալիս ցանկացած պահի միանալ այլ օգտատիրոջ ուղիղ եթերին, նաև ջնջել կամ փոփոխել այն: Բացի այդ, համատեղ ուղիղ եթերի ժամանակ, ինչպես սովորական ուղիղ եթերների դեպքում է, օգտատերերը կարող են մեկնաբանություններ և հավանումներ թողնել: Ուղիղ հեռարձակման տեսագրությունը պահվում է հեռախոսում, ու դրանով կարելի է կիսվել ընկերների հետ:
     Ուղիղ եթերին այլ օգտատիրոջ հավելելու համար պետք է սեղմել էկրանի ներքևի աջ անկյունի կոճակը, հետո ընտրել Add գործառույթը: Ուղիղ եթերին նոր անձի միացման դեպքում՝ հեռախոսի էկրանը կբաժանվի 2 մասի:

9344 | 0
Facebook