Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնական քաղաքն Իսպանիայի թագավորին անցանկալի անձ է ճանաչել

12:30, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնական քաղաքն Իսպանիայի թագավորին անցանկալի անձ է ճանաչել
     Կատալոնիայի Ժիրոնա քաղաքի քաղաքային խորհուրդն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին քաղաքի համար անցանկալի անձ է ճանաչել: Ինչպես գրում են կատալոնական լրատվամիջոցները, քաղաքային խորհուրդն իսպանացի միապետին պերսոնա նոն գրատա է հայտարարել:
     Առաջարկն ընդունվել է քաղաքային խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, ձայների մեծամասնությամբ:
     Իսկ Բարսելոնի քաղաքային խորհուրդը հրաժարվել է նմանատիպ առաջարկ ընդունել: Բարսելոնի իշխանությունները համարել են, որ նման որոշումը որևէ օգուտ չի բերի Բարսելոնի և Մադրիդի միջև լարվածության թուլացման հարցում:
6496 | 0
Facebook