Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քլինթոնն ու դեմոկրատները ֆինանսավորել են Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին փաստաթղթերի կազմումը». The Washington Post

12:40, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
«Քլինթոնն ու դեմոկրատները ֆինանսավորել են Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին փաստաթղթերի կազմումը». The Washington Post

Ամերիկյան The Washington Post պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկանծու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբն ու Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովը հովանավորել են Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի կապերի մասին փաստաթղթերի փաթեթի կազմումը:
     Նշվում է, որ 2016-ին փաստաբան Մարկ Էլիասը Քլինթոնի թիմի և Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի հանձնարարությամբ պայմանագիր է կնքել վաշինգթոնյան Fusion GPS ընկերության հետ՝ Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի բացահայտման նպատակով, գրում է լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
     Այդ փաստաթղթի կազմման ֆինանսավորումը շարունակվել է մինչև 2016թ. նոյեմբերը՝ մինչ ընտրությունների օրը, շեշտում է լրատվականը՝ չնշելով վճարված գումարի չափը:
     35 էջանոց փաստաթղթերի փաթեթը, որ կազմել է բրիտանական M16 խմբի հատուկ գործակալ Քրիսթոֆեր Սթիլը, ԱՄՆ Կոնգրեսում երկրի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետազոտության գլխավոր հենքն է դարձել: Այն Թրամփի մասին անձնական, քաղաքական և ֆինանսական բնույթի տեղեկատվություն է պարունակում: Նշենք, որ անձամբ ԱՄՆ նախագահն այդ փաստաթուղթը «կեղծիք» է որակել:

7784 | 0
Facebook