Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քրդստանի իշխանությունները համաձայնել են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները՝ պայմանով

10:30, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քրդստանի իշխանությունները համաձայնել են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները՝ պայմանով

Իրաքյան Քրդստանի իշխանությունները պաշտոնական Բաղդադին առաջարկել են դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների՝ բաց երկխոսության միջոցով. հանուն դրա Քրդստանը պատրաստակամություն է հայտնել սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:
     Քրդական կողմն առաջարկել է Իրաքի կենտրոնական իշխանություններին իրավիճակի կարգավորման հետևյալ քայլերը՝ դադարեցնել կրակը, անցնել բաց բանակցությունների՝ հիմնվելով Իրաքի սահմանադրության վրա՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով սառեցնել անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։
     Իրաքյան Քրդստանը կարծում է, որ հոկտեմբերի 16-ին սկսված ռազմական գործողությունները հակամարտող կողմերից ոչ մեկին հաղթանակ չեն բերի, իսկ դրանց շարունակությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ արյունահեղության:

7182 | 0
Facebook