Dark Overlord խմբի ցանցահենները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պլաստիկ վիրաբուժության՝ բրիտանական հայտնի Bridge Plastic Surgery կլինիկայից հափշտակել հայտնիների լուսանկարներն՝ պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Նրանք սպառնում են դրանք հրապարակել համացանցում, գրում է Sky News-ը:
Ցանցահենները նաև պնդում են, թե գողացված լուսանկարների մի մասը պատկանում է թագավորական ընտանիքի անդամներին, դրանց թվում՝ ինտիմ հատվածների և կրծքի պլաստիկ վիրահատությունների լուսանկարներ:
Կլինիկայի ներկայացուցիչները հաստատել են հաքերային հարձակման մասին տեղեկությունը: Նրանք այժմ փորձում են հստակեցնել, որ լուսանկարներն են գողացվել:
Լոնդոնյան ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել այս կապակցությամբ: