Կատալոնիայի իշխանությունները մտադիր են բողոքարկել Մադրիդի կողմից սահմանադրության
155-րդ հոդվածի կիրառումը, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է ինքնավարության ներկայացուցիչ Ժորդի Թուրուլը:
Նրա խոսքով՝ բողոքարկումը փոխանցվել է երկրի սահմանադրական դատարանին:
155-րդ հոդվածի կիրառման շրջանակներում Իսպանիայի իշխանությունները չեղարկում են Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը. կառավարությունը (ժեներալիտետ) հեռացվում է, և 6 ամսվա ընթացքում արտահերթ ընտրություններ են հայտարարվում: Այնուամենայնիվ, Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին նիստ կանցկացնի, որի ժամանակ կարող է տարածաշրջանի անկախություն հռչակել: