Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սպասվում է ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը

15:10, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Սպասվում է ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը
     ՀՀ նախագահի՝ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթը լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: Տպավորություն է ստեղծվել, որ Սարգսյանը խոսում էր ոստիկանության անգործության մատնված լինելու մասին: Ասում են՝ Սարգսյանի խոսքը նման էր Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախապատրաստմանը: Նախագահը նշում էր, որ համակարգը նահանջ է գրանցում՝ ի տարբերություն հարևան երկրների: «Ես որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին»,- նման կոշտ գնահատական էր հնչեցրել Սերժ Սարգսյանը՝ կարծես հասկացնելով, որ համբերության բաժակը լցվել է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
30778 | 9
Facebook