Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ձերբակալվել է երթուղայինների վարորդների վրա կրակ բացած ՀՀ քաղաքացին

14:35, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում ձերբակալվել է երթուղայինների վարորդների վրա կրակ բացած ՀՀ քաղաքացին

Մերձմոսկվայի Դոմոդեդովո շրջանում ձերբակալվել է երթուղային տաքսու վարորդների գնդակահարության մասնակիցներից մեկը: Ըստ իրավապահների՝ Դոն մայրուղու 43-րդ կմ-ին սպանությունը կատարել է 25-ամյա ՀՀ քաղաքացին, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:
     Երկու փոխադրողների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017թ. ապրիլին՝ վաղեմի կոնֆլիկտի պատճառով: Հաղորդագրությունների համաձայն՝ 3 մեքենայից հրաձգություն է սկսվել միկրոավտոբուսների վարորդների ուղղությամբ:
     Դրանից հետո չարագործների փամփուշտները վերջացել են, նրանք անհայտ ուղղությամբ թաքնվել են «Լադա», «Շկոդա Օկտավիա» մեքենաներով և «Մերսեդես» միկրոավտոբուսով: Փոխհրաձգության հետևանքով մահացել է 34-ամյա չեչեն Մուհամեդ Ումալաթովը:
     Եվս 3 տղամարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլորն աշխատել են «Ռանդ Տրանս» ընկերությունում:

7509 | 0
Facebook