Կանադացի բժիշկները ուսումնասիրում են 21 տարեկան իտալուհու հիվանդությունը, ով արդեն 3 տարի տառապում է տարօրինակ վիճակից. քրտինքի հետ նրա դեմքին և ձեռքերին արյուն է հայտնվում:
Նրա մոտ հազվադեպ հիվանդություն է հայտնաբերվել՝ հեմատիդրոզ: Դրա ախտանշանները նկարագրված են կանադական բժշկական ասոցիացիայի ամսագրի հոդվածում:
Նշվում է, որ արյունը հայտնվում է կնոջ դեմքին և ձեռքերին ֆիզիկական վարժությունների ժամանակ, արնահոսությունն ուժեղանում է սթրեսի դեպքում:
Կինն արյան ճնշումը կարգավորող դեղ է խմում, որը թույլ է տալիս նվազեցնել արնահոսությունը, սակայն տարօրինակ վիճակի պատճառները դեռևս անհայտ են, հաղորդում է Interfax-ը:
Բժիշկները նշում են, որ տվյալ վիճակը նկարագրվել է դեռևս Արիստոտելի կողմից: Այն հիշատակվել է նաև Ավետարանում ըստ Ղուկասի: