Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամբողջ աշխարհում 264 միլիոն երեխա դպրոց չի հաճախում. ՅՈՒՆԵՍԿՕ

12:05, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ամբողջ աշխարհում 264 միլիոն երեխա դպրոց չի հաճախում. ՅՈՒՆԵՍԿՕ

Ամբողջ աշխարհում 264 միլոն դպրոցահասակ երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում: Այդ մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում, որ հրապարակվել է այսօր:
     2010-2015թթ. ընթացքում տարրական դպրոցն ավարտել է աշակերտների 83%-ը, միջնակարգ դպրոցը՝ 69%-ն, իսկ ավագ դպրոցը՝ միայն 45%-ը: Ամբողջ աշխարհում միայն 175 երկրում է նախատեսված միամյա պարտադիր նախադպրոցական կրթություն:
     Տղաների և աղջիկների համար տարրական դպրոցում հավասար հնարավորություններ ստեղծված են աշխարհի դպրոցների 66%-ում միայն: Միջին դպրոցում այդ ցուցանիշը հասնում է 45%-ի, իսկ ավագում՝ ընդամենը 25%-ի:
     Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվարկների՝ երկրների կառավարությունները միջինը կրթությանը համար նախատեսում են ՀՆԱ-ի 4.7%-ը: Այսպիսով, որակյալ կրթության և կրթություն ստանալու համար հավասար պայմաններ ստեղծելու համար ՀՆԱ-ի ցածր մակարդակ ունեցող երկրներին տարեկան միջինը 39 միլիարդ դոլար չի բավարարում:

15931 | 0
Facebook