Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայի ափերին ծովահենները գերմանական նավի նավաստիների են առևանգել

10:45, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Նիգերիայի ափերին ծովահենները գերմանական նավի նավաստիների են առևանգել

Նիգերիայի Պորտ Հրաքորթ քաղաքի ափերին՝ Բիաֆրա ծովածոցում, ծովահենները հարձակվել են գերմանական Demeter նավի վրա և առևանգել անձնակազմի 6 անդամի, այդ թվում՝ նավի կապիտանին: Նավը պատկանում է համբուրգյան Peter Döhle Schiffahrts-KG ծովային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությանը:
     Հաղորդվում է, որ 8 ծովահեն արագընթաց մոտորոնավակով մոտեցել է գերմանական նավին, ներխուժել տախտակամած և առևանգել նավաստիներին: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Ծովահենների հարձակումից հետո Demeter նավը մնացած 12 նավաստիների հետ շարունակել է ճանապարհը: Այժմ այն անվտանգ տարածքում է:
     Առևանգված նավաստիները Գերմանիայի քաղաքացիներ չեն: Անվտանգությունից ելնելով՝ նրանց քաղաքացիությունը չի նշվում:
     Այս տարվա 10 ամսվա ընթացքում միջազգային ջրերում ծովահենության և նավերի վրա զինված հարձակման 121 դեպք է գրանցվել:

7418 | 0
Facebook