Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին խնդրել է «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով

14:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին խնդրել է «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին խնդրել է իր փաստաթղթերում «հղի կին» եզրույթը փոխարինել չեզոք՝ «հղի մարդ» եզրույթով՝ ելնելով տրանսգենդերների հանդեպ հարգանքից: Այդ մասին հայտնել է The Times պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության աղբյուրներին:
     «Մենք հաստատակամորեն աջակցում ենք հղի կանանց իրավունքը և խնդրում ենք, որ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցով հանձնաժողովն այդ իրավունքից չզրկի նաև տրանսսեքսուալներին»,- գերատեսչության մամուլի խոսնակին է մեջբերում լրատվականը:
     Լրատվականը նշում է, որ այս ողջ ընթացքում Մեծ Բրիտանիայում տրանսգենդերների հղիության 2 դեպք է եղել:
     Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է անձնական փաստաթղթերում առանց բժշկական հաստատման սեռի փոփոխության հարցը: Նման դեպք արդեն գրանցվել է Կանադայում: Այդ երկրի քաղաքացին անձնագրում իր սեռը նշելիս կիրառել է «չեզոք սեռ» եզրույթը:

5830 | 1
Facebook