Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի վարչապետը խոստացել է կոշտ քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

12:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կոշտ քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ
     Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է կոշտ միջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, հաղորդում է BBC-ն:
     Աբեն արտահերթ ընտրությունները լայն մանդատ է անվանել՝ ճգնաժամները լուծելու համար, ներառյալ՝ Փհենյանի սպառնալիքները, որը վերջին ամիսներին հրթիռներ է արձակում Ճապոնիայի ուղղությամբ:
     Նշենք, որ Սինձո Աբեի իշխող կոալիցիան խորհրդարանում պահպանել է ձայների երկու երրորդը: Ճապոնիայի վարչապետը կոչ է արել ձևավորել երկրի զինված ուժերը:
     «Մեր կոալիցիան վստահության քվե է ստացել, և մենք դրա հիման վրա կտրուկ միջոցներ կկիրառենք Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ»,- ասել է Աբեն մամուլի ասուլիսի ժամանակ:
     Նա նաև հայտնել է, որ այդ միջոցները կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով մյուս ամիս կայցելի Ճապոնիա, ինչպես նաև մյուս գերտերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ:
6310 | 0
Facebook