Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարիայում անչափահասը կացնով հարձակվել է անցորդների վրա

10:25, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Շվեյցարիայում անչափահասը կացնով հարձակվել է անցորդների վրա

Շվեյցարիայի Ֆլումս կոմունայում անչափահասը կացնով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Սենթ Գալեն գավառի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
     Անչափահասը 17 տարեկան է, ազգությամբ՝ լատիշ:
     Հարձակում գործելուց հետո տղան փորձել է գողացված ավտոմեքենայով փախուստի դիմել, սակայն վթարի է ենթարկվել: Դրանից հետո նա բենզալցակայանում հարձակվել է ևս մի քանի մարդու վրա ինչից հետո միայն ոստիկանները բռնել են նրան:
     Իրավապահները կատարվածն ահաբեկչական հարձակման հետ չեն կապում՝ նշելով, որ տղան միայնակ է գործել:

7957 | 0
Facebook