Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

13:00, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին ասվում է Վրաստանի ԿԸՀ հայտարարության մեջ:
     Թբիլիսիի բոլոր 737 ընտրատեղեմասերի ձայների հաշվարկով՝ Կալաձեն հավաքել է ձայների 51.06%-ը: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 203 հազար մարդ:
     Կախա Կալաձեն վրացի քաղաքական գործիչ է, նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել Կիևի «Դինամո»-ում, «Միլան»-ում և «Ջենոա»-ում: Նա Վրաստանի լավագույն ֆուտբոլիստներից է և միակն, ով 2 անգամ հաղթել է «Չեմպիոնների լիգա»-ում: Քաղաքական գործունեությունը Կալաձեն սկսել է 2012թ.՝ «Վրացական երազանք» կուսակցության կազմում: Նույն թվականին նա դարձել է Վրաստանի Էներգետիկայի նախարար:

15376 | 0
Facebook