Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփին մեղադրել են Քենեդու սպանության մասին փաստաթղթերը թաքցնելու մտադրության համար

13:10, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփին մեղադրել են Քենեդու սպանության մասին փաստաթղթերը թաքցնելու մտադրության համար
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կարգելափակի մի քանի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը՝ հղում անելով Թրամփի վարչակազմում իր աղբյուրներին:
     Պարբերականը գրում է, որ հոկտեմբերի 26-ին ազգային արխիվը պետք է 1963թ. ողբերգության մասին մոտ 3,1 հազար նյութ գաղտնազերծի:
     Դրանց գաղտնազերծման մասին օրենքը 1992թ. ստորագրել էր Ջորջ Բուշ ավագը: Politico-ի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ այդ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է հարվածի տակ դնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը, քանի որ դրանցում ամերիկյան վերջին հետախուզական և իրավապահական օպերացիաների մասին տվյալներ կան:
7787 | 0
Facebook