Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ

18:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ

Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։
     «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի էլեկտրական հեծանիվների կայանի բացման արարողությունը։ «Կանաչ շարժունակության» հեծանվակայանը զինված է արևային վահանակներով և մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվում են միայն արևից ստացված էներգիայով՝ բացառելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։ Գառնի գյուղում հեծանվակայանի տեղադրման նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Հեծանվակայանի բացմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը, ՀՀ բնապահպանության, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և գյուղատնտեսության փոխնախարարները։ Հեծանվակայանի բացումից հետո մասնակիցները էլեկտրական հեծանիվներ վարեցին մինչև Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ։
     Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ
«Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։
     «Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային և բնապահպանական զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթևեկողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որ կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանք չունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում. ՎիվաՍել-ՄՏՍ

     Նույն օրը Գառնիում գործարկվեց արտաքին LED լուսավորության համակարգ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ Գառնիում իրականացված՝ արտաքին լուսավորության համակարգի արդիականացման առաջին փուլով տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան 2 կմ տարածություն:
     Գյուղում տեղակայված արտաքին լուսավորության նախկին համակարգը էլեկտրաէներգի սպառելու տեսանկյունից եղել է ոչ արդյունավետ, սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Նախկին համակարգի լուսարձակները 5-6 անգամ ավելի հզոր են եղել, քան՝ նոր տեղադրված բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակները։
     Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
     Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

7296 | 0
Facebook