Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Playboy-ի պատմության մեջ առաջին անգամ շապիկին տրանսգենդեր մոդել կլինի

02:05, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Playboy-ի պատմության մեջ առաջին անգամ շապիկին տրանսգենդեր մոդել կլինի
     Ամերիկական Playboy ամսագիրն իր 64 տարվա պատմության մեջ առաջին անգամ շապիկին տեղադրել է տրանսգենդեր մոդելի լուսանկարը: Ամսագրի հիմնադրի մահից հետո առաջին՝ նոյեմբերյան համարի հերոսուհին 26-ամյա Ինես Ռաուն է:
     Համարձակ և անսովոր որոշման մասին հայտնել է Playboy-ի հիմնադրի որդին՝ ամսագրի կրեատիվ տնօրեն Քուփեր Հեֆները:
     Նա նշել է, որ ֆրանսիացի տրանսգենդեր մոդելի ընտրությունը «շատ բան է պատմում բրենդի փիլիսոփայության մասին», գրում է The New York Times-ը: Հեֆների խոսքով՝ ամսագրի էջերում տրանսգենդեր աղջկա հայտնվելը կօգնի ամրապնդել ամսագրի դիրքերը:
     «Մեզ համար իսկապես այն պահն է, երբ պետք է ապացուցել, որ բրենդը դեռևս կենդանի է մշակույթում»,- բացատրել է ամսագրի կրեատիվ տնօրենը:
Playboy-ի պատմության մեջ առաջին անգամ շապիկին տրանսգենդեր մոդել կլինի
Playboy-ի պատմության մեջ առաջին անգամ շապիկին տրանսգենդեր մոդել կլինի
27746 | 5
Facebook