Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոբչակը հայտարարել է, որ քաղաքական ծրագիր չունի

16:30, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Սոբչակը հայտարարել է, որ քաղաքական ծրագիր չունի

Լրագրող, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակն, ով պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում, The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քաղաքական ոչ մի ուժ չի աջակցում իրեն, ավելին՝ ինքը քաղաքական ծրագիր չունի: «Ես քաղաքական ոչ մի կշիռ չունեմ, ես պարզապես ինձ իրավունք չեմ վերապահում քաղաքական որևէ ծրագիր առաջադրել»,- ասել է Սոբչակը:
     Նրա խոսքով՝ նրա միակ նախընտրական ծրագիրն է լինել բոլոր նրանց թեկնածուն, ովքեր դժգոհ են Ռուսաստանի ներկայիս քաղաքական կառուցվածքից: Նա նաև խոստովանել է, որ հաղթելու շատ քիչ հնարավորություն ունի:

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին Սոբչակը հայտարարել է հոկտեմբերի 18-ին: Նա խոստացել է, որ նախընտրական քարոզարշավի համար միլիոնավոր աղքատ մարդկանցից գումար չի հավաքելու, այլ օգնություն է խնդրելու վերնախավից՝ ապացուցելով, որ Ռուսաստանի հանրության բոլոր շերտերն էլ դժգոհ են երկրի ներկա իրավիճակից:

11030 | 0
Facebook