Իսպանիայի կառավարությունն ու իսպանական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը համաձայնության են եկել այն բանի շուրջ, որ Կատալոնիայում մյուս տարի հունվարին արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Քարմեն Քալվոն իսպանական պետական TVE հեռուստաալիքի եթերում:
Դա միջոցներից մեկն է, որը կընդունվի սահմանադրության 155-րդ հոդվածի շրջանակներում, որը ենթադրում է ինքնավարության ինքնակառավարման սահմանափակումը:
Հաղորդվում է նաև, որ Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին արտակարգ նիստ կհրավիրի, որպեսզի սկսի 155-րդ հոդվածի կիրառումը: