Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտին». Դոնալդ Տուսկ

12:00, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտին». Դոնալդ Տուսկ
     Եվրոպական միությունը չի պլանավորում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության միջև կոնֆլիկտին: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկը: Նա նշել է, որ մշտական կապի մեջ է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ, և իրավիճակն իրեն մտահոգում է:
     «ԵՄ ինստիտուտների և նրա անդամ պետությունների դիրքորոշումը հստակ է՝ միջնորդության կամ միջազգային նախաձեռնությունների կարիք չկա: Ես Իսպանիայի իրավիճակի շուրջ լայն քննարկումներ չեմ ակնկալում»,- ասել է Տուսկը:
     Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել Կատալոնիայի ինքնավարությունը, եթե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհստակեցնի տարածաշրջանի կարգավիճակը մինչև հոկտեմբերի 19-ը:
6965 | 1
Facebook