Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադը զրկում է քրդերին նավթային պայմանագրեր կնքելու իրավունքից

16:10, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Բաղդադը զրկում է քրդերին նավթային պայմանագրեր կնքելու իրավունքից

Իրաքի Նավթի նախարարությունը միջազգային կազմակերպություններին արգելել է նավթային կամ գազային պայմանագրեր կնքել Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ՝ դրանք անօրինական անվանելով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
     «Իրաքի և դրա սահմաններից դուրս որոշ պաշտոնյաների նաև արտասահմանյան կազմակերպություննեի՝ Իրաքի սահմաններում այս կամ այն երկրի կողմից առանց դաշնային կառավարության կամ Նավթի նախարարության թույլտվության նավթային պայմանագրերի կնքման մասին անպատասխանատու հայտարարություններն Իրաքի ներքին գործերին միջամտլու կոպիտ փորձեր և ազգային ինքնիշխանության ու միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում են»,- ասվում է հայտարարության տեքստում:

Հայտարարության համաձայն՝ Իրաքի Նավթի նախարարությունն ու կառավարությունն իրեն իրավունք է վերապահում ազգային հարստությունը պաշտպանելու նպատակով դիմել տեղի և միջազգային դատարաններ: Գերատեսչությունն ընդգծել է, որ առանց դաշնային իշխանությունների մասնակցության կնքած բոլոր պայմանագրերն անօրինական են, և պետությունը պարտավոր չէ հետևել դրանց:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության մեծ պայմանագիր է կնքել:

4573 | 0
Facebook