Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook Massenger-ը ևս կիրառվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության համար

12:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Facebook Massenger-ը ևս կիրառվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության համար

Facebook սոցիալական ցանցի որոշ կեղծ հաշիվներ, որ ենթադրաբար կառավարվել են Ռուսաստանի կողմից և փորձել են միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, կիրառել են նաև Facebook Massenger հավելվածը: Այդ մասին հայտարարել է Facebook Massenger-ի ղեկավար Դևիդ Մարկուսը՝ ելույթ ունենալով Քալիֆորնիայում:
     Նրա խոսքով՝ Facebook Massenger-ը 470 կասկածելի հաշիվների թվում մեծ տեղ չի զբաղեցնում: Ընկերությունն այժմ ուսումնասիրում է, թե ինչպես է հնարավոր եղել հավելվածի միջոցով միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
     Հիշեցնենք, որ Facebook-ը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ սոցցանցի միջոցով տարածված շուրջ 3000 քաղաքական գովազդ է հայտրաբերվել՝ 100 հազար դոլար արժեքով: Դրանք կայքում տեղադրվել են 2015թ. հուլիսիսց 2017թ. մայիսն ընկած ժամանակահատվածում և վճարվել են 470 կեղծ հաշիվների կողմից, որ կապված են եղել իրար հետ և հավանաբար կառավարվել Ռուսաստանի կողմից:

7295 | 0
Facebook