Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը նոր «սեպտեմբերի 11» է ծրագրում. ԱՄՆ-ն նախազգուշացնում է

11:55, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը նոր «սեպտեմբերի 11» է ծրագրում. ԱՄՆ-ն նախազգուշացնում է
     ԴԱԻՇ և այլ ահաբեկչական խմբավորումներ սեպտեմբերի 11-ի նմանությամբ նոր ահաբեկչություն են ծրագրում: Այս մասին, ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը:
     Նրա խոսքով՝ ծայրահեղականները մեծ թվով զոհերով զանգվածային հարձակում են նախապատրաստում:
     «Հետախուզությունը ցույց է տվել, որ նրանք ցանկանում են ինքնաթիռ խոցել»,- նշել է նա: Դյուքը նաև հայտնել է, որ ԴԱԻՇ-ը ներկայում գտնվում է «միջանկյալ» շրջանում, սակայն «խաղն ավարտին է մոտենում»:
     2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ Քաիդա»-ի գրոհայինները 4 ուղևորատար ինքնաթիռ էին զավթել՝ պայթեցնելով երկվորյակ աշտարակները: Հարձակման հետևանքով զոհվել էր 2977 մարդ:
7641 | 0
Facebook