Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան վերջնագիր է ներկայացրել Կատալոնիային

11:25, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Իսպանիան վերջնագիր է ներկայացրել Կատալոնիային
     Իսպանիայի կենտրոնական կառավարությունը պատրաստ է դադարեցնել Կատալոնիայի ինքնավարությունը, եթե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհստակեցնի տարածաշրջանի կարգավիճակը մինչև հոկտեմբերի 19-ը:
     «Իսպանիայի վարչապետն ու նրա տեղակալը հայտարարել են, որ կառավարությունը պատրաստ է ժամանակավորապես դադարեցնել կատալոնական ինքնավարությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի»,- ասվում է Իսպանիայի կառավարության հայտարարության մեջ:
     Մադրիդի կառավարությունը կդիմի այդ քայլին, եթե մինչև հոկտեմբերի 19-ը կատալոնացիների առաջնորդը չհայտարարի տարածաշրջանի կարգավիճակի մասին:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանում Իսպանիայից անջատման մասին հռչակագիր ստորագրվեց, սակայն դրա ուժի մեջ մտնելը հետաձգվեց:
7739 | 0
Facebook