Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերիլենդում ձերբակալվել է բիզնես պարկում կրակ բացած անձը

10:10, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Մերիլենդում ձերբակալվել է բիզնես պարկում կրակ բացած անձը
     ԱՄՆ Մերիլենդ նահանգում ձերբակալվել է բիզնես պարկում կրակ բացած Ռադի Փրինսը: Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանապետը:
     «Իրավապահները ձերբակալել են Ռադի Փրինսին Դելավերում»,- ասել է ոստիկանապետը: Ձերբակալված անձը երեկ երեկոյան Մերիլենդ նահանգի Էջվուդ քաղաքում կրակ է բացել բիզնես պարկում՝ սպանելով 3 մարդու և վիրավորելով ևս 3-ի:
     Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ նրան հաջողվել է թաքնվել: Բացի այդ, քաղաքում մի քանի ուսումնական հաստատություններ հայտնել էին փակ ռեժիմի սահմանման մասին՝ կապված հրաձգության մասին հաղորդագրությունների հետ:
7994 | 0
Facebook