Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քսենյա Սոբչակը կառաջդրվի ՌԴ նախագահի պաշտոնում

21:05, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Քսենյա Սոբչակը կառաջդրվի ՌԴ նախագահի պաշտոնում

Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում: Նա հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում՝ 2012թ. ընդդիմադիր ալիքից հետո իր քաղաքական հայացքները վերջնականապես ձևավորվել են և ինքն արդեն իսկ պատրաստ է քաղաքական հայտ ներկայացնելու:
     «Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան, իմ ողջ կյանքն ապրել և աշխատել եմ Ռուսաստանում ու ինձ համար միևնույնը չէ՝ ինչպիսին կլինի իմ երկիրը: Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հանրային դաշտում ցանկացած գործողության և գիտակցելով նման բարդ քայլի բոլոր ռիսկերն ու անհավանական բարդությունները՝ որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իրավամբ կարող է դառնալ մեր երկիրն անհրաժեշտ բարեփոխումներին տանող քայլ»,- ասել է Սոբչակը:

6797 | 0
Facebook