ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն, որի ժամանակ կքննարկեն Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:
«Մոտ ժամանակներս ծրագրվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել: Դեռևս անհայտ է, թե որ քաղաքում այն տեղի կունենա»,- Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է:
Մամեդյարովը նաև սխալ է համարել սեպտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ նախագահներն այդ հանդիպման ժամանակ «երկար քննարկել են հակամարտության կարգավորման հարցը»: