Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայդանը վերջ չունի. Կիևում դարձյալ վրաններ են տեղադրում

12:40, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Մայդանը վերջ չունի. Կիևում դարձյալ վրաններ են տեղադրում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դարձյալ ցույցեր են: Ընդդիմության ներկայացուցիչները գիշերը վրաններ են տեղադրել Գերագույն ռադայի շենքի մոտ: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցարարների վրանները չեն հանվի: Ըստ նրա՝ խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը մայդանի գլխավոր ձեռքբերումներից մեկն է:
     «Բռնությունը կսպանի Ուկրաինան, ուստի օրենքով պաշտպանված ուժայինների և պատգամավորների կողմից քաղաքացիների հանդեպ բռնության դեպքերը խստորեն կհետապնդվեն»,- հայտարարել է նա:
     Լուցենկոյի մտավախություններն անհիմն չեն, քանի որ Գերագույն ռադայի մոտ ցուցարաները ցանկացել են վրաններ տեղադրել, ինչն իրավապահների հետ բախումների պատճառ է դարձել: Ցուցարարներին սակայն հաջողվել է շուրջ 100 վրան տեղադրել: Ոստիկաններն օղակի մեջ են առել երկրի խորհրդարանի շենքն, որ այնտեղ մուտք գործելու իրավունք ունեն միայն պատգամավորները և լրագրողները:
     Նշենք, որ ցույցերին մասնակցում են «Դոնբաս» գումարտակի կողմնակիցներն ու Օդեսայի նախկին նահանգապետ Միախայիլ Սաակաշվիլիի ստեղծած «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամները:

5543 | 4
Facebook