Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը կբողոքարկի Թրամփի ստորագրած ներգաղթային հրամանագիրն արգելափակելու՝ դաշնային դատարանի որոշումը

13:05, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Սպիտակ տունը կբողոքարկի Թրամփի ստորագրած ներգաղթային հրամանագիրն արգելափակելու՝ դաշնային դատարանի որոշումը
     Սպիտակ տունը վրդովմունք է արտահայտել՝ կապված դաշնային դատարանի որոշման հետ, որով արգելափակվում է ԱՄՆ մուտքը սահմանափակելու մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագիրը: Հրամանագիրը պետք է ուժի մեջ մտնի չորեքշաբթի, ժամը 00:01-ին:
     «Դաշնային դատարանի այսօրվա որոշումը խոչընդոտում է ամերիկացի ժողովրդի անվտանգության ապահովման և ԱՄՆ մուտքի անվտանգության նվազագույն ստանդարտների հետևման հարցով նախագահի ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
     ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանի որոշումը սխալ է անվանել և հայտարարել մոտ ժամանակներս այն բողոքարկելու մասին:
     Նշենք, որ հրամանագրով արգելվում է ԱՄՆ մուտքը Չադի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների համար:
6988 | 0
Facebook