Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում «Իսկանդեր»-ների համար նոր հրթիռ են փորձարկել

11:50, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում «Իսկանդեր»-ների համար նոր հրթիռ են փորձարկել
     «Կապուստին Յար» զինափորձարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի համար նոր հրթիռի փորձարկումները, հաղորդում է RIA Novosti-ն: Այս մասին հայտարարել է զինափորձարանի պետ գեներալ-մայոր Օլեգ Կիսլովը:
     Նա նշել է, որ ամենանշանակալից միջոցառումներից կարելի է առանձնացնել «Իսկանդեր» հրթիռային համակարգի համար նոր հրթիռի միջգերատեսչական փորձարկումների ավարտը:
     Նրա խոսքով՝ ներկայում զինափորձարանում անցկացվում են 160 թեմաներով փորձարկումներ: Ինչպես նաև հաղորդվում է, որ ավարտվել է ռուսական բանակին «Իսկանդեր-Մ» համակարգերի մատակարարումը: Բացի այդ, «Բանակ-2017» ֆորումի ընթացքում ստորագրվել է այդ համակարգերի 2 բրիգադային հավաքածուների մատակարարման մասին պայմանագիրը:
4951 | 0
Facebook