Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ «մայրաքաղաքն» ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից

17:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ «մայրաքաղաքն» ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից
     Սիրիական Ռաքքա քաղաքը, որը երկար ժամանակ համարվում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքը, ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից: Այս մասին հայտնում է Directorate 4-ը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեությամբ վերլուծությամբ:
     Բացի այդ, տեսագրություն է հրապարակվել, թե ինչպես են գրոհայինները լքում քաղաքը: Այժմ Ռաքքան գտնվում է քրդերի վերահսկողության տակ:
     Քրդերի խոսքով՝ գրոհայինների շարքերում կան ֆրանսիացիներ, ռուսներ, ադրբեջանցիներ, թուրքեր և ինդոնեզիացիներ, ինչպես նաև ջիհադիստներ ԱՊՀ-ից, մասնավորապես՝ Ուզբեկստանից, որոնք հրաժարվել են լքել Ռաքքան:
ԴԱԻՇ-ի «մայրաքաղաքն» ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից
5988 | 0
Facebook