Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա մարդ չէ, նա գող է». Արմեն Ջիգարխանյանը՝ կնոջ մասին

13:00, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Նա մարդ չէ, նա գող է». Արմեն Ջիգարխանյանը՝ կնոջ մասին
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 82-ամյա Արմեն Ջիգարխանյանն այլևս չի ցանկանում տեսնել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային, ով իրենից փոքր է 44 տարով: Մի քանի օր առաջ դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել: Նա վստահ է, որ կինն իր մահն է ցանկանում, որպեսզի տիրի ժառանգությանը:
     «Նա իրեն ստոր պահեց, նա մարդ չէ, նա գող է: Նա իմ գրպանից գումար էր վերցնում: Փողի համար չեմ ափսոսում, այլ այդ պահվածքի»,- «Անդրեյ Մալախովի հետ ուղիղ եթեր» ծրագրի հարցազրույցում ասել է դերասանը:
     Ջիգարխանյանը պատմել է նաև կնոջ հետ վեճերի մասին: Բժիշկների կարծիքով՝ հերթական վեճը վերջին կաթիլն է դարձել, որը լրցրել է դերասանի համբերության բաժակը:
     Հիվանդանոցից Արմեն Ջիգարխանյանի հետ զրույցը կարող եք դիտել 36-րդ րոպեից:
«Նա մարդ չէ, նա գող է». Արմեն Ջիգարխանյանը՝ կնոջ մասին
16376 | 0
Facebook