Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը շուրջ 1 միլիոն ավտոմեքենա է ետ կանչում ողջ աշխարհում

13:35, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Mercedes-ը շուրջ 1 միլիոն ավտոմեքենա է ետ կանչում ողջ աշխարհում

Daimler AG ընկերությունը Mercedes-ի շուրջ 1 միլիոն ավտոմեքենա է ետ կանչում ողջ աշխարհում՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ-ում ետկանչի ենթակա է 495 հազար ավտոմեքենա, Մեծ Բրիտանիայում՝ 400 հազար, Կանադայում 76 հազար, ևս մի քանի հազար՝ Գերմանիայում:
     Հաղորդվում է, որ անսարքության հետևանքով մեքենայի անվտանգության բարձիկները կարող են անսպասելիորեն բացվել: Այդ թերության պատճառով մի քանի վարորդ աննշան վնասվածք է ստացել:

34800 | 0
Facebook