Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ

00:10, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ

Շվեդական Էլանդ կղզում, որը գտնվում է Բալթիկ ծովում, հայտնաբերվել են 2 ոսկե մատանի և ոսկեդրամ: Դրանք թվագրվել են մեր թվագրության 5-րդ դարով, հայտնում է The Local-ը: Հնագետների խոսքերով՝ գտածոն խոսում է այն մասին, որ տեղաբնակները սերտ շփումներ են ունեցել Հռոմեական կայսրության հետ: Միևնույն վայրում հայտվել է նաև հռոմեական ապակու կտոր: Հնարավոր է, այդ տեղում վեր խոյացած է եղել ցեղի առաջնորդի տունը:
     Մետաղադրամի մի կողմում պատկերված է կայսր Վալենտինիան 3-րդն, ով գահակալել է 425-455 թթ.: Ոսկեդրամի վրա կայսրը մի ոտքով հենված է բարբարոսի գլխի վրա:

5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ
5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ

     Մատանիների չափերից դատելով՝ կարելի է ասել, որ դրանք պատկանել են կնոջ: Սա բավականին հետաքրքրական է, քանի որ տեղանքում հայտնաբերված բոլոր կմախքները տղամարդկանց են պատկանել՝ 5-րդ դարում կոտորածի ենթարկված զոհերին: Նրանց մարմիններն այդպես էլ չեն թաղվել:
5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ
5-րդ դարում տեղի ունեցած կոտորածի վայրում հայտնաբերվել են մատանիներ ու ոսկեդրամ

     Հնարավոր է՝ գտածոն լույս սփռի այն հարցի վրա, թե ինչու են սպանվել մարդիկ: Չի բացառվում, որ նրանց կոտորել են շահույթի համար:

11485 | 0
Facebook