Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կառուցողական մթնոլորտում». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

17:30, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Կառուցողական մթնոլորտում». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
     Այսօր Ժնևում կայացան ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները:
     Բանակցությունները մեկնաբանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
     «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման համար և հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել նման ուղիղ բանակցությունների կապակցությամբ, որոնք տեղի ունեցան երկարատև ընդմիջումից հետո: Նրանք նախկինի պես պատրաստ են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար աշխատել կողմերի հետ»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
     Նշվում է, որ մոտ ապագայում համանախագահների ծրագրերի մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպումը:
5608 | 1
Facebook