Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 27 մարդ է զոհվել

15:20, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 27 մարդ է զոհվել

Պորտուգալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ անտառային հրդեհների հետևանքով շուրջ 27 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 50 մարդ:
     Անցած կիրակի երկրում անտառային հրդեհների 443 օջախ է գրանցվել, ինչն այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ է: Հրդեհների մարմանը մասնակցել է 7 հազար հրշեջ: Հրդեհի 108 օջախ մինչ այժմ չի մարվել:
     Տարհանվել են բնակավայրեր, փակվել է 20 մայրուղի, որոշ ժամանակով դադարեցվել է Լիսաբոնի և Պորտուի միջև երկաթուղային հաղորդակցությունը:

8898 | 0
Facebook