Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հետաձգել է Green Card-ի դիմումների ընդունումը

14:20, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն հետաձգել է Green Card-ի դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն հետաձգել է 2019թ. Green Card վիճակախաղի դիմումների ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով: Վիճակախաղի կայքն արդեն մի քանի օր է՝ նոր դիմումներ չի ընդունում:
     Էկվադորում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում հաղորդվում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով Diversity Visa Lottery 2019-ը կրկին կսկսվի և հոկտեմբերի 3-ից դիմածները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան դիմել:
     Ավելի վաղ այդ դիմումները չեղարկվել էին: Հաղորդվում է, որ գրանցման նոր շրջանը կսկսվի 2017թ. հոկտեմբերի 18-ին ժամը 11:00-ից և կփակվի 2017թ. նոյեմբերի 22-ին ժամը 11:00-ին:

6497 | 0
Facebook