Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից

11:20, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից
     Իրանը կարող է վերանայել միջուկային համաձայնագրից դուրսբերումը, եթե ԱՄՆ-ն փորձի վերականգնել հանրապետության դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին Թեհրանի «ագրեսիան զսպելու» ամերիկյան նոր ռազմավարության ընդունման մասին:
     «Եթե Իրանը ցանկացած պահի զգա, որ հակառակորդ կողմի գործողությունները բավարար չեն Իսլամական Հանրապետության համար, ապա երկիրը մի քանի տարբերակ կունենա, որոնցից մեկը միջուկային համաձայնագրից դուրսբերումն է»,-Bloomberg-ը մեջբերում է Զարիֆի խոսքը:
     Տվյալ համաձայնագիրը ենթադրում է պատժամիջոցների չեղարկում, որոնք ընդունվել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից: Դրա փոխարեն Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը:
8236 | 2
Facebook