Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple և LG ընկերությունները ծալվող էկրանով iPhone են մշակում

17:30, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Apple և LG ընկերությունները ծալվող էկրանով iPhone են մշակում
     Apple ընկերությունն LG ընկերության հետ համատեղ սկսել է ծալվող OLED-էկրանով iPhone-ի մշակումը: Այս մասին հայտնում է կորեական The Investor պարբերականը:
     Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ վերջերս LG Display-ն աշխատանքային խումբ է ձևավորել OLED-էկրանի մշակման համար:
     Ըստ տեղեկությունների՝ ծալվող էկրանների զանգվածային արտադրությունը պետք է սկսվել 2020թ.: Ենթադրվում է, որ LG Display-ի հետ համագործակցությունը պայմանավորված է Samsung-ից կախվածությունը նվազեցնելու՝ Apple-ի ցանկության հետ:
     Հատկանշական է, որ Apple-ի գլխավոր մրցակիցը՝ Samsung-ը, ևս աշխատանքներ է տանում ճկուն սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ:
6058 | 0
Facebook