Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոմիությանն անդամակցելու կարիքը չունի: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է դադարեցնել այդ հարցով ԵՄ-ի հետ բանակցությունները:
«ԵՄ-ն ստիպում է մեզ սպասել: Մենք հանդուրժում ենք: Եթե դուք ազնիվ եք, ապա հայտարարություն արեք, եկեք վերջ տանք դրան: Մենք ձեր կարիքը չունենք»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում նահանգապետերի առջև:
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները վատթարացան երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո: ԵՄ-ն դատապարտեց Թուրքիայի իշխանությունների արձագանքը, զանգվածային ձերբակալություններն ու Անկարայի այլ միջոցները և դադարեցրեց միությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները: