Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անտառային հրդեհների հետևանքով Սանտա Ռոզա քաղաքը մոխրակույտի է վերածվել, սակայն փոստատարը շարունակում է նամակներ բաժանել

17:15, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Անտառային հրդեհների հետևանքով Սանտա Ռոզա քաղաքը մոխրակույտի է վերածվել, սակայն փոստատարը շարունակում է նամակներ բաժանել
     Ամերիկացի լուսանկարիչ Դուգլաս Թրանը անօդաչու թռչող սարքի օգնությամբ լուսանկարել է Սանտա Ռոզա քաղաքը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է անտառային հրդեհների հետևանքով: Իրադարձությունների վայրից տեսանյութը հրապարակել է New York Daily News-ը:
     Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոստատարն անցնում դատարկ փողոցներով և նամակները գցում չայրված արկղերի մեջ:
     Վերջին տվյալների համաձայն՝ Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են համարվում, ավելի քան 3,5 հազար շենք փլուզվել է:
Քալիֆորնիայի հրդեհված քաղաքում աշխատող փոստատար է հայտնաբերվել
12397 | 0
Facebook