Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մթնոլորտի աղտոտվածությունը տարեկան 500 հազար մարդու մահվան պատճառ է դառնում

00:05, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Մթնոլորտի աղտոտվածությունը տարեկան 500 հազար մարդու մահվան պատճառ է դառնում

Մթնոլորտի աղտոտվածությունն ամեն տարի ավելի քան 500 հազար մարդու վաղաժամ մահացության պատճառ է դառնում՝ չնայած օդի որակի բարձրացմանը: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության Եվրոպական գործակալությունը:
     Ինչպես հաղորդվում է, Եվրոպայում վաղաժամ մահացությունների հիմնական պատճառը բնապահպանական վատ վիճկն է: Գիտնականները նշում են, որ մանր մասնիկները, որ հեշտությամբ ներթափանցում են մարդու թոքեր և, անգամ, արյունատար անոթներ, տարեկան 428 հազար մարդ են սպանում Եվրոպայում: Բացի այդ, Եվրոպայի քաղաքային բնակչության 82%-ը ուլտրաձայնային մասնիկների ներգործությանն են ենթարկվում:
     Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության Եվրոպական գործակալության՝ օդն աղտոտող ամենաթունավոր նյութերից են ազոտի երկօքսիդն ու հողի շերտի վրա գտնվող օզոնը:

12178 | 0
Facebook