Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tesla-ն ետ է կանչում 11 հազար Model X քրոսովեր

21:05, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Tesla-ն ետ է կանչում 11 հազար Model X քրոսովեր

Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունը ողջ աշխարհում շուրջ 11 հազար Model X քրոսովեր է ետ կանչում՝ նստատեղերի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Նշվում է, որ SUV դասի մեքենաները ետևի նստատեղի արգելակման համակարգի հետ կապված խնդիր ունեն, ինչը մեծացնում է վթարի ժամանակ նստատեղի՝ դեպի առջև ընկելու հավանականությունը:
     Հաղորդվում է նաև, որ մինչ այժմ ոչ մի դեպք չի գրանցվել, և մեքենաները ետ են կանչվում անվտանգության նկատառումներից ելնելով:

28136 | 0
Facebook