Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

17:45, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից
     ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը:
     Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները մոտ օրերս կհայտարարեն կազմակերպությունից դուրս գալու որոշման մասին:
     Նշենք, որ 2011թ. Վաշինգթոնը հրաժարվել էր ֆինանսավորել կազմակերպությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Պաղեստինի ընդունումից հետո: ԱՄՆ-ի օրինակին էր հետևել նաև Իսրայելը:
     Դրա հետևանքով կազմակերպությունը զրկվել էր ֆինանսավորման 22%-ից:
9443 | 1
Facebook