Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների ճգնաժամը, Թուրքիան համեմատել է առույծի հետ, որի ճանկերը կտրել են:
«Թուրքիան ցանկանում են բոլոր կողմերից շրջափակել և սանձել առյուծի նման, որի ճանկերը կտրել են: Նրանք սովոր են հին Թուրքիային և չեն ճանաչում ուժեղ Թուրքիային: Մեր անկախությունը վճառականորեն պաշտպանելն ինչ-որ մեկին խիստ անհանգստացնում է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում նահանգապետերի առջև:
Նա ԱՄՆ դեսպան Ջոն Բասին մեղադրել է վիզային ճգնաժամը նախաձեռնելու համար:
«Ճգնաժամի մեղավորը ԱՄՆ դեսպանն է: Անընդունելի է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նման ռազմավարական կարևոր երկրում նման դեսպանի նշանակի, ով պատասխանատու չէ ինքն իր համար: Նրանց ցանկացած գործողություններին մենք պատասխան կտանք»,- հավելել է Էրդողանը:
Բացի այդ, նա ԱՄՆ-ին մեղադրել է սիրիացի քրդերին զինելու համար: