Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում կարգելեն բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաները

23:00, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Փարիզում կարգելեն բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաները

Փարիզի իշխանությունները մինչ 2030թ. հիմնովին կարգելեն ներքին այրման բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների շահագործումը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
     Փարիզի իշխանությունները վստահ են, որ այս քայլը կարագացնի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների զանգվածային ձեռքբերման և դրանց համար ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը:
     Չի բացառվում նաև, որ ավանդական շարժիչներից հրաժարումը կատարվի ավելի շուտ՝ մինչ 2024թ.՝ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ:
     Նշվում է, որ Փարիզում արդեն իսկ որոշ սահմանափակումներ են գործում դիզելային և բենզինային շարժիչներով ավոմեքենաների շահագործման համար: Քաղաքում առկա են գոտիներ, որտեղ արգելված է մեքենաներ վարելը, բացի այդ, հաճախակի են սահմանվում առանց մեքենայի օրեր:

29859 | 0
Facebook