Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Gucci նորաձևության տունը կհրաժարվի մորթուց

02:10, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Gucci նորաձևության տունը կհրաժարվի մորթուց

Gucci իտալական նորաձևության տունը մինչև 2018թ. ամբողջությամբ կհրաժարվի բնական մորթու օգտագործումից: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մարկո Բիզարին:
     Ելույթ ունենալով Լոնդոնի նորաձևության քոլեջում՝ նա նշել է, որ մորթին չի ներկայացվի 2018թ. գարուն-ամառ հավաքածուում: Նրա խոսքով՝ ընկերությունը գնում է այդ քայլին, որպեսզի բնապահպանությունը «բիզնեսի անբաժանելի մաս» դարձնի:
     Իր հերթին, կենդանիների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչները The Guardian-ի հետ զրույցում հայտնել են, որ Gucci-ի այդ քայլը օրինակ կծառայի մյուս հայտնի նորաձևության տներիի համար:

9095 | 0
Facebook