Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան տանկեր է տեղակայում Իրաքի հետ սահմանին

12:05, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիան տանկեր է տեղակայում Իրաքի հետ սահմանին
     Թուրքիայի տարբեր զորամասերից տանկային ստորաբաժանումները վերատեղակայվել են Իրաքի Շիրնակ նահանգի սահմանային հատվածում, փոխանցում է Anadolu-ն:
     Զինվորական աղբյուրների տեղեկություններով՝ տանկերը տեղակայվել են Իրաքի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացման շրջանում, որոնք սկսվել էին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
     Անվտանգության նկատառումներից ելնելով՝ զրահատեխնիկան տեղափոխվել է սահմանային հատված գիշերը:
4280 | 0
Facebook