Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

10:25, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Վիետնամի հյուսիսային և կենտորնական հատվածներում արդեն մեկ շաբաթ շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով առնվազն 40 մարդ է զոհվել: Շուրջ 22 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հայնտել է աղետի հետևանքների դեմ պայքարի ազգային համակարգող հանձնաժողովը:

Ջրհեղեղից ավելի շատ տուժել են կենտրոնական Թհանհոա և Նգեան նահանգները: Այնտեղ ջրի տակ է անցել կամ ավերվել 1.2 հազար տուն, երթևեկությունը կաթվածահար է եղել: 1000-ավոր մարդիկ տարհանվել են:
     Որոշ շրջաններում տուժել են ցանքատարածություններ, շարքից դուրս են եկել հոսանքալարերը: Ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկը:

9015 | 0
Facebook